Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինվորականները Թուրքիայում քննարկել են համատեղ զորավարժությունների հետ կապված հարցեր
16:47, 27 Հունիս 2022
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում թուրք զինվորականների հետ հանդիպել են Ադրբեջանից և Վրաստանից այնտեղ մեկնած զինվորականներ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տեղեկանում ենք Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հայտարարությունից:
Տեղեկության համաձայն՝ հանդիպմանը քննարկվել է հոկտեմբերի 17-ից 28-ը տեղի ունենալիք «Հավերժություն 2022» անունը կրող զորավարժությունների նախապատրաստման հետ կապված հարցեր:
Հանդիպումը տեղի է ունեցել Թուրքիայի առաջին բանակային կորպուսում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում