1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հարյուրից ավելի մասնավոր տներ են հեղեղվել Ղրիմում

 Հարյուրից ավելի մասնավոր տներ են հեղեղվել Ղրիմում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունիսի 27-ին տեղատարափը պատճառ Է դարձել, որպեսզի հարյուրից ավելի մասնավոր տներ եւ ավելի քան 200 բակեր ջրածածկ լինեն Ղրիմում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում Է հանրապետության ԱԻՆ-ի մամուլի ծառայությունը:

«Ընդամենը 209 տնամերձ տարածքներ, 112 տնատիրություններ, երեք բազմաբնակարան շենքեր եւ սոցիալապես կարեւոր երկու օբյեկտներ»,-ասվում Է ԱԻՆ-ի վերջին ամփոփագրում: Վերջին տեղեկատվության համաձայն, Սիմֆերոպոլի շրջանի տարածքում հեղեղվել են հինգ, Բելոգորսկի շրջանում՝ չորս բնակավայրեր: Սաստիկ տեղատարափները հունիսի 26-ին հեղեղումներ են առաջացրել Ղրիմի տասնյակ բնակավայրերում:

Սիմֆերոպոլում եւ Սիմֆերոպոլի շրջանում սահմանվել Է արտակարգ դրության ռեժիմ: Քանդվել Է մի քանի ամբարտակ, Ղրիմի մայրաքաղաքում փլվել Է մի քանի ավտոճանապարհային կամուրջ: Շարունակվում Է խոշորագույն ջրամբարից ջրանետքը Սալգիր գետ, որը տեղ-տեղ դուրս Է եկել ափերից: Հունիսի 27-ին սկսել Է ջրով ծածկվել Բելոգորսկի շրջանը: Երկու գետերը դուրս են եկել ափերից, տուժել Է մասնավոր հատվածը եւ մանկատունը, որը տարհանվել Է: Ղրիմում գործում Է փոթորկի նախազգուշացում: Ղրիմի հիդրոօդերեւութաբանական կենտրոնի կանխատեսմամբ, տեղատարափները կավարտվեն հունիսի 28-ի օրվա կեսերին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]