Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայ երիտասարդները մասնակցել են «Eurasia Global» միջազգային երիտասարդական 7- րդ համաժողովին

Հայ երիտասարդները մասնակցել են «Eurasia Global» միջազգային երիտասարդական 7-
րդ համաժողովին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանյան բուհերի 10 ուսանող Օրենբուրգ քաղաքում մասնակցել է «Eurasia Global» միջազգային երիտասարդական 7-րդ համաժողովին: Այն կազմակերպվել է Ռուսաստանի Դաշնության Երիտասարդության հարցերով դաշնային գործակալության և Օրենբուրգի մարզի կառավարության աջակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից,  ֆորումին մասնակցել են ՌԴ և օտարերկրացի ավելի քան 500 երիտասարդներ, կամավորության, մեդիայի, երիտասարդական միջազգային համագործակցության ոլորտների մասնագետներ 63 երկրից, ներկայացվել են նորարար գաղափարներ և ծրագրեր։

«Աշխատանքային ծրագրում, որպես համաժողովի առանցք, ընդգրկված էր ավելի քան 50 միջոցառում: Դրանք ընդգրկում էին այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են հանրային դիվանագիտությունը, մարդասիրական ազդեցությունը, փափուկ ուժը:

Համաժողովի աշխատանքային ծրագիրը ներկայացվել է 4 ուղղությամբ՝ «Բարություն», «Կարիերա», «Մեդիա», «Հայրենակիցներ», որոնք համընկնում էին զուգահեռ իրականացվող «Росмолодежь» դրամաշնորհային մրցույթի գործունեությանը:

Համաժողովը նպաստում է միջմշակութային կապերի հաստատմանը, համաշխարհային փորձի փոխանակմանը երիտասարդների առաջադրած կայուն զարգացման ծրագրերի զարգացման ոլորտում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ երիտասարդները հնարավորություն են ունեցել ներկայացնելու նաև իրենց երկրի մշակութային արժեքները:

«Մեր պատվիրակությունն ազդեցիկ տպավորություն է թողել մշակութային միջոցառման ժամանակ, երբ ներկայացրել է «Կարնո Քոչարի» պարն ու «Երազ իմ երկիր հայրենի» երգը»,- տպավորությունների մասին պատմել են Հայաստանը ներկայացնող երիտասարդները։

Նշվում է, որ, բացի ֆորումի օրակարգային հանդիպումներից և միջոցառումներից, հայ երիտասարդները հանդիպում են ունեցել նաև Օրենբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Օրենբուրգի մշակութային հայկական տանը նրանց հյուրընկալել է համայնքի ղեկավար Գևորգ Սարգսյանը։ 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]