Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱԺ-ն ընտրեց Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորներին

ԱԺ-ն ընտրեց Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորներին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորներ ընտրեց Լիանա Հակոբյանին, Արծրուն Միրզոյանին և Քրիստինե Մկոյանին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թափուր տեղերի համար առաջադրել էր Հրաչ Այվազյանի, Արտակ Զեյնալյանի, Լիանա Հակոբյանի, Արթուր Առաքելյանի,Արա Բաբայանի, Արծրուն Միրզոյանի, Հակոբ Գրիգորյանի, Քրիստինե Մկոյանի և Արթուր Պողոսյանի թեկնածությունները:

Հունիսի 27-ին ԱԺ կքննարկի Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի 3 դատավորների ընտրության հարցը:

ԲԴԽ-ն թափուր տեղի համար առաջադրել է Լիզա Գրիգորյանի, Կարեն Թումանյանի և Լիպարիտ Մելիքջանյանի, Արթուր Դավթյանի, Նաիրի Հովսեփյանի, Աղասի Մկոյանը, Լուսինե Ավագյանի, Գեւորգ Գյոզալյանի եւ Վահե Ռաֆայելյանի թեկնածությունները: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]