1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ՀՀ ԱԳ նախարարը և Հունաստանի վարչապետը գոհունակություն են հայտնել քաղաքական երկխոսության բարձր մակարդակի կապակցությամբ

ՀՀ ԱԳ նախարարը և Հունաստանի վարչապետը գոհունակություն են հայտնել 
քաղաքական երկխոսության բարձր մակարդակի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Հունաստանում գտնվող Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հունիսի 27-ին հանդիպել է Հունաստանի Հանրապետության վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, զրուցակիցներն ընդգծել են, որ հայ-հունական հարաբերությունները հիմնված են բարեկամության, փոխաջակցության և ընդհանուր արժեքների վրա: 

«Արարատ Միրզոյանը և Կիրիակոս Միցոտակիսը գոհունակություն են հայտնել փոխգործակցության հարուստ օրակարգի և քաղաքական երկխոսության բարձր մակարդակի կապակցությամբ՝ պատրաստակամություն հայտնելով համատեղ ջանքեր գործադրել համագործակցությունն առավել զարգացնելու և որակապես նոր մակարդակի բարձրացնելու առնչությամբ: 

Անդրադարձ է կատարվել Հայաստանի ու Հունաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների ներկա վիճակին և տնտեսական կապերի հետագա ընդլայնման հնարավորություններին, այդ թվում՝ հարուստ իրավապայմանագրային դաշտի հնարավորությունների օգտագործման, հայ-հունական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի և գործարար շրջանակների միջև շփումների ակտիվացման միջոցով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ քննարկվել է նաև Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափի շրջանակներում փոխգործակցությունը։

«ՀՀ ԱԳ նախարարը զրուցակցին է ներկայացրել Հարավային Կովկասի ընթացիկ զարգացումները: Կողմերը մտքեր են փոխանակել մասնավորապես՝  Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացին, տարածաշրջանային տնտեսական կապերի ու տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, սահմանազատման ու սահմանային անվտանգության հանձնաժողովների աշխատանքներին վերաբերող հարցերի շուրջ: 

Արարատ Միրզոյանն անդրադարձ է կատարել միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումների ուղեկցությամբ Արցախի դեմ Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիայի հումանիտար հետևանքներին: Ի թիվս այլ հրատապ լուծում պահանջող խնդիրների շեշտվել է հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց հայրենադարձման, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանման անհրաժեշտությունը»,- հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Նշվում է, որ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել Հունաստանի կառավարության՝ Հայաստանի համար դժվարին ժամանակաշրջանում՝ 44-օրյա պատերազմի ընթացքում ցուցաբերած աջակցությունը, ինչպես նաև դրա հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների հաղթահարմանն ուղղված օգնությունը:

Նախարար Միրզոյանը Հունաստանի վարչապետին է ներկայացրել նաև Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի զարգացումները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]