1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀՀ վարչապետը խոսել է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության դադարեցման առնչությամբ Լավրովին վերագրվող հայտարարության մասին

ՀՀ վարչապետը խոսել է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության դադարեցման 
առնչությամբ Լավրովին վերագրվող հայտարարության մասին
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարօրինակ է համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման մանդատն ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության դադարեցման մասին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին վերագրվող հայտարարությունը: Ինպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վարչապետն այս խնդրի շուրջ խոսեց` պատասխանելով լրագրողի հարցին` արդյոք ԵԱՀԿ Մինսկի խումբը գոյություն ունի, թե ոչ. «ըստ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այն գոյություն չունի, այս դեպքում որտե՞ղ է Արցախյան հիմնախնդրի կարգավորման բանալին»:
«Ադրբեջանի նախագահի հայտարարություններին նախկինում առիթ ունեցել եմ անդրադառնալու, բայց պետք է ասեմ, որ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի հայտարարությունը, եթե լրատվամիջոցները ճիշտ են վերարտադրել, մեղմ ասած՝ տարօրինակ է: Ինչո՞ւ, որովհետև Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարը Ռուսաստանի նախագահի ենթակայության տակ և նրա որոշումների ներքո և շրջանակներում գործող պաշտոնյա է: Ինչո՞ւ եմ սա ասում, մի պարզ պատճառով, որ 2022 թվականի ապրիլի 19-ին պաշտոնական այց եմ ունեցել Ռուսաստանի Դաշնություն, որի արդյունքներով Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ ստորագրել ենք համատեղ հայտարարություն: Ի՞նչ ենք գրել այդ հայտարարության 24-րդ կետում. որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման շուրջ պետք է համագործակցենք, պետք է օգտագործենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության պոտենցիալը` նրա միջազգային մանդատին համապատասխան: Սա Ռուսաստանի Դաշնության պաշտոնական տեսակետն է, որը արձանագրված է թղթի վրա: Կարծում եմ, որ պետք է այս հակասությունը պարզաբանվի, չնայած պարզաբանելու բան չկա, որովհետև ընդունվել է համատեղ հայտարարություն»,- ասաց վարչապետը:
Փաշինյանը նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երեք երկիր վերահաստատել է իր հանձնառությունը ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ:
«Ռուսաստանը համատեղ հայտարարության ձևաչափով, Ֆրանսիան մի քանի անգամ այդ մասին հայտարարել է, ԱՄՆ-ն մի քանի անգամ այդ մասին հայտարարել է: ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրները չեն հայտարարել իրենց չգոյության մասին»,- ընդգծեց Փաշինյանը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]