Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Փաշինյանը հայտնեց, թե երբ և ովքեր են ԼՂ կարգավիճակի հարցում նշաձողն իջեցնելու կոչ արել

Փաշինյանը հայտնեց, թե երբ և ովքեր են ԼՂ կարգավիճակի հարցում նշաձողն իջեցնելու 
կոչ արել
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները 2016 թվականի ընթացքում իրենց ներկայացրած երեք առաջարկներով Արցախի կարգավիճակի հարցում նշաձողն իջեցնելու կոչ են արել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջի եթերում՝ պատասխանելով լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հարցերին:
Լրագրողը հիշեցրեց, որ ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը, լրագրողի հարցին ի պատասխան, ակնկալել է պատասխանը ստանալ ՀՀ վարչապետից, թե Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելն ի՞նչ է նշանակում և ո՞ր միջազգային գործընկերներն են այդ մասին խոսում և դրան կողմ: Վարչապետն արձագանքեց. «Ավելին ասեմ՝ նշաձողի իջեցման մասին միջազգային գործընկերները նոր չէ, որ խոսել են: Ես մի քանի անգամ և դրվագներով ներկայացրել եմ համանախագահող երկրների ներկայացրած առաջարկները: 2016 թվականին համանախագահների ներկայացրած առաջարկները՝ ԼՂ հիմնախնդրի կարգավորման մասին ոչ այլ ինչ են, քան նշաձող իջեցնելու կոչ: Դրանով հենց նշաձողի իջեցման տրամաբանությունն է դրված: Եվ, եթե պետք է հարցնեն, թե ովքե՞ր են, որ այդ կոչը արել են, շատ ուղիղ կարող եմ պատասխանել՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները 2016 թվականի ընթացքում իրենց ներկայացրած երեք առաջարկներով»։
Անդրադառնալով հարցին, թե այդ նշաձողը հիմա որտե՞ղ է՝ վարչապետը հիշեցրեց ԱԺ-ում իր ելույթը, որի իմաստն էր ի ցույց դնել, որ 1998 թվականից հետո բանակցային բոլոր փաթեթներում, ըստ էության, հայկական կողմը ԼՂ-ն ընդունել է որպես Ադրբեջանի մաս կամ չի առաջնորդվել իր իսկ առաջադրած սկզբունքով, որ ԼՂ-ն չի լինելու Ադրբեջանի կազմում: Ըստ նրա՝ իր այդ ելույթից հետո չի հանդիպել որևէ բովանդակային հակադարձման, որ դրանում հիշատակված փաստերը որևէ կերպ չեն համապատասխանում իրականությանը:
«Սա է իրողությունը, այլ բան է, որ նախկինում և մեր իշխանությունը, և մեզ նախորդած իշխանությունը դրա մասին չենք խոսել: Չնայած մյուս կողմից էլ անուղղակի խոսք եղել է դրա մասին: Եվ ես այդ անուղղակի խոսքերի մասին էլ եմ խոսել: Կամ, երբ 1998 թվականին ԼՂ-ն բանակցային գործընթացից դուրս թողնվեց, դա ի՞նչ էր, եթե ոչ նշաձողի իջեցում: Երբ 1999 թվականին Հայաստանը ԵԱՀԿ ստամբուլյան գագաթնաժողովում ընդունեց Եվրոպայում անվտանգութան խարտիա, որը ոչ ուղիղ, բայց անդրադառնում էր անվտանգության ապահովման սկզբունքներին, դա ի՞նչ էր, եթե ոչ նշաձողի իջեցում»,-ասաց Փաշինյանը:
Նա նշեց նաև 1996-ի Լիսաբոնի գագաթնաժողովի մասին: «Հայաստանը, ճիշտ է, վետո դրեց, բայց ինչի՞ն վետո դրեց. վետո դրեց այն ձևակերպմանը, որ ԼՂ-ի հակամարտությունը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Որից հետո, քանի որ ՀՀ-ն վետո դրեց որոշման վրա, այդ բովանդակությամբ նախագահողի կողմից հնչեց հայտարարություն, որն արտահայտում էր միջազգային հանրության դիրքորոշումը: Բա դա ի՞նչ էր»,-ասաց վարչապետը:
Նա ընդգծեց, որ այսօր իր թվարկած այդ բոլոր փաստաթղթերը կարելի է գտնել համացանցում: Վարչապետը շեշտեց նաև ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի մասին: «Ի՞նչ է եղել դրանց բովանդակությունը. այսօր հանրությունը տիրապետո՞ւմ է: Չգրված օրենք է եղել՝ ինչո՞ւ պետք է հիշեցնենք մեզ համար ոչ ձեռնտու, բայց միջազգային բարձրագույն անվտանգության ատյանի ընդունած բանաձևը»,-ասաց նա՝ ընդգծելով, որ միջազգային հանրությունը դրա մասին չէր կարող մոռանալ:
Փաշինյանը նաև ասաց. «Մեզ թվացել է, թե բոլոր այն երկրները, որոնք մեր կարծիքով մեր նկատմամբ համակրանք ունեն, կամ որոնց հետ մենք լավ հարաբերություններ ունենք, համարում են, թե Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում, մինչդեռ այդպես չի եղել: Կան փաստաթղթեր, փաստեր, նույնիսկ հրապարակային հայտարություններ, որոնք դրա մասին ուղիղ խոսում են. այլ բան, որ մենք կրկին դա չնկատելու ենք տվել»:
Ավելի վաղ ՀՀ վարչապետը հայտարարել էր՝ միջազգային հանրությունը հայակական կողմին հորդորում է ԼՂ կարգավիճակի հարցում իջեցնել նշաձողը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]