Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մոլդովան ոչ պաշտոնապես Է հայտարարել Համագործակցությունից դուրս գալու մասին. ԱՊՀ-ի Գործկոմ

Մոլդովան ոչ պաշտոնապես Է հայտարարել Համագործակցությունից դուրս գալու մասին. ԱՊՀ-ի Գործկոմ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոլդովայի ղեկավարությունն առայժմ պաշտոնապես չի հայտարարել ԱՊՀ-ի կազմից դուրս գալու մասին՝ չնայած այն հռետորաբանությանը, որը վերջին ժամանակներս հնչում Է հանրապետությունում: Հունիսի 28-ին այդ մասին հայտարարել Է ԱՊՀ-ի Գործադիր կոմիտեի նախագահ - գործադիր քարտուղար Մերգեյ Լեբեդեւը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես արդեն երկար տարիներ եմ ԱՊՀ-ի Գործկոմի նախագահի պաշտոնում, եւ այս կամ այն պետության հնարավոր դուրս գալու մասին հայտարաություններ հնչում են կանոնավորապես,- մեջբերում Է նրա խոսքը ԲելՏԱ գործակալությունը:- Պաշտոնապես առայժմ Մոլոդովայի ղեկավար գործիչներից ոչ ոք չի հայտարարել ԱՊՀ-ից դուրս գալու մասին»:

Ըստ որում նա հույս Է հայտնել, որ երկիրը կշարունակի աշխատանքն ԱՊՀ-ի շրջանակներում: Նրա խոսքով՝ Համագործակցության երկրների մեծ մասը կարծում Է, որ Եվրամիության հետ փոխգործակցության ամրապնդումը չպետք Է խանգարի ԱՊՀ-ի շրջանակներում համագործակցության պահպանմանն ու զարգացմանը: «Մեկը մյուսին չի խանգարում»,- արձանագրել Է Լեբեդեւը: Ավելի վաղ Մոլդովայի խորհրդարանի խոսնակ Իգոր Գրոսուն հայտարարել Է, որ հանրապետությունում անհրաժեշտ Է անցկացնել քաղաքական քննարկում ԱՊՀ-ում մնալու անհրաժեշտության շուրջը: Եվրամիության երկրների ղեկավարներն անցյալ շաբաթ որոշում են ընդունել Ուկրաինային եւ Մոլդովային Միության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]