Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Օգոստոս 2022

Գյումրիում ՌԴ հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը ընդունել է Շիրակի մարզի գերիների ծնողներին  

Գյումրիում ՌԴ հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը ընդունել է Շիրակի մարզի գերիների 
ծնողներին

 

ԳՅՈՒՄՐԻ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խծաբերդում գերևարվածների հարազատները մի քանի ժամ բողոքի ակցիա էին անցկացնում Գյումրիում՝ Ռուսաստանի Դաշնության հյուպատոսության մոտ։ Նրանք պահանջում են շտապ քայլեր ձեռնարկել՝ իրենց որդիներին գերությունից ազատելու ու տուն վերադարձնելու համար։

 Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,   գերիների ծնողների խնդրանքով հյուպատոսն ընդունեց 5 ծնողի։

Վերջինս խոստացել է ծնողների պահանջը փոխանցել Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին։

Ծնողները հանդիպումից հետո հեռացել են հյուպատոսության մոտից։

Արմենուհի Մխոյան

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]