1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Բայդենն Աֆրիկյան միության ղեկավարի հետ քննարկել է պարենային անվտանգության իրավիճակը

Բայդենն Աֆրիկյան միության ղեկավարի հետ քննարկել է պարենային անվտանգության իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն Աֆրիկյան միության (ԱՄ) նախագահ, Սենեգալի նախագահ Մակի Սալլի հետ քննարկել Է ուկրաինական հակամարտության ազդեցությունն Աֆրիկայում պարենային անվտանգության ոլորտի իրադրության վրա: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 28-ին այդ մասին հաղորդել Է Սպիտակ տունը: Միացյալ Նահանգների վարչակազմի տվյալներով՝ Բայդենը Սալլի հետ հանդիպել Է Գերմանիայում Յոթի խմբի գագաթնաժողովի հարթակներում:

Կողմերը նաեւ քննարկել են այդ ուղղությամբ «Մեծ յոթնյակի» հետագա ջանքերը: Ղեկավարների հանդիպմանն առանձին թեմա Է դարձել G7-ի նախագծի շրջանակներում նոր ձեռնարկության ստեղծումը Սենեգալում, որը տարեկան կարտադրի կորոնավիրուսի դեմ «միլիոնավոր դեղաչափերի պատվաստանյութեր», ինչպես նաեւ պատրաստուկներ այլ հիվանդությունների դեմ պայքարի համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]