Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Էրդողանը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի մադրիդյան գագաթնաժողովի շրջանակներում չի պատրաստվում հանդիպել Հունաստանի վարչապետին

Էրդողանը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի մադրիդյան գագաթնաժողովի շրջանակներում չի 
պատրաստվում հանդիպել Հունաստանի վարչապետին

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էրդողանը ՆԱՏՕ-ի մադրիդյան գագաթնաժողովին մեկնելուց առաջ անցկացրած ճեպազրույցի ժամանակ հիշեցրել է, որ իր անձնական հրավերով կազմակերպված Թուրքիա այցից ընդամենը 2-3 շաբաթ անց Հունաստանի վարչապետը ԱՄՆ Սենատի ամբիոնից քննադատել է Անկարային։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն:

«Մեզ համար պարզ է  Հունաստանի իշխանությունների իրական դեմքը։ Նրանց մասով, ովքեր Անկարայի հետ երկխոսությունից  խուսափում են և տարբեր հնարքների են դիմում, մեր դիրքորոշումը պարզ է: Ուստի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում ես չեմ պատրաստվում հանդիպել Միցոտակիսի հետ։ Մենք դուրս ենք եկել Թուրքիա-Հունաստան Բարձր մակարդակի ռազմավարական խորհրդի համաձայնագրից։ Այս թեման մեզ համար փակ է։ Հետագա բոլոր շփումները կախված են Հունաստանի ղեկավարության գործողություններից»,- ասել է Էրդողանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am