1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հանրապետության տարածքում սպասվում է փոփոխական եղանակ

Հանրապետության տարածքում սպասվում է փոփոխական եղանակ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում հունիսի 28-ի ցերեկը, հունիսի 29-ին, 30-ին, հուլիսի 1-ին կդիտվի առանց տեղումների եղանակ։

Հուլիսի 2-ի և 3-ի գիշերը, երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Երեկոյան ժամերին, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը, նշելով, որ մարզերում հունիսի 28-ի ցերեկը, հունիսի 29-ին, 30-ին, հուլիսի 1-3-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ: Արարատյան դաշտում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 28-30-ի ցերեկը հանրապետությունում աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով: Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում նույնքանով կնվազի:

Արցախում հունիսի 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]