1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ՄԱԿ-ը համաշխարհային հանրությանը կոչ է արել 110 մլն դոլար տրամադրել երկրաշարժից տուժած աֆղաններին

ՄԱԿ-ը համաշխարհային հանրությանը կոչ է արել 110 մլն դոլար տրամադրել 
երկրաշարժից տուժած աֆղաններին

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միավորված ազգերի կազմակերպությունը կոչով դիմել Է համաշխարհային հանրությանը՝ 110 միլիոն դոլար հատկացնելու Աֆղանստանի՝ երկրաշարժից տուժած բնակչության օգնությանը: Ինչպես հունիսի 28-ին Ժնեւում կայացած ճեպազրույցում հայտարարել Է ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչության (ՀՀՀՎ) պաշտոնական ներկայացուցիչ Ենս Լարկեն, այդ միջոցները թույլ կտան Փաքթիայի եւ Խոստի նահանգների 362 հազար բնակիչների աջակցություն ցույց տալ երեք ամսվա ընթացքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

ՄԱԿ-ի կոչում խոսքը վերաբերում Է «երեք ամսվա ընթացքում 110 միլիոն դոլար շտապ օգնության տրամադրմանը 362 հազար մարդու երկրաշարժից առանձնապես սաստիկ տուժած Փաքթիայի եւ Խոստի նահանգերում», ասել Է Լարկեն: Նա պազաբանել Է, որ այդ գումարն իրենից ներկայացնում Է «ընթացիկ տարվա 4,4 միլիարդ դոլար գումարի հումանիտար պլանի, որը թերաֆինանսավորված Է 34 տոկոսով, առաջնահերթ մասը:

Պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ ներկայումս ՀՀՀՎ-ն եւ նրա գործընկերներն, ըստ Էության, «փոխարինաաբար օգտագործում են» այն միջոցները, որոնք տրամադրված են այլ հումանիատր ծրագրերի գծով, որպեսզի անհապաղ օգնություն ցույց տան աֆղաններին: Հունիսի լույս 22-ի գիշերը 6,1 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Աֆղանստանի Ղազնիի, Քաբուլի, Լաղմանի, Լոգարի, Փաքթիայի եւ Խոստի նահանգներում: Աֆղանստանի զանգվածայն լրատվամիջոցների տվյալներով՝ աղետը խլել Է հազարից ավելի մարդու կյանք: Ավելի ուշ թալիբների ժամանակավոր կառավարությունում արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչը հայտնել Է, որ երկրաշարժի հետեւանքով տուժել Է առնվազն 2 հազար մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]