1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արարատի ոստիկանները սպանության փորձ և ավազակային հարձակում են բացահայտել

Արարատի ոստիկանները սպանության փորձ և ավազակային հարձակում են 
բացահայտել

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները բացահայտել են Արարատ գյուղում կատարված սպանության փորձը և Ավշար գյուղում կատարված ավազակային հարձակումը. այդ արարքների համար բերման է ենթարկվել 45-ամյա մի տղամարդ։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։

«Հունիսի 24-ին, ժամը 23.55-ին, «Արարատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ ստացվեց, որ որովայնի և կրծքավանդակի բազմաթիվ կտրած-ծակած վնասվածքներով հիվանդանոց է ընդունվել մի տղամարդ։

Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները մեկնեցին հիվանդանոց։ Նախ ճշտվեց հիվանդանոց տուժածի ինքնությունն ու բնակության վայրը։ Շուտով պարզվեց, որ Արարատ գյուղի իր տանը տղամարդը վիճել էր նույն բնակավայրի 45-ամյա մի բնակչի հետ։ Վիճաբանության ընթացքում 45-ամյա տղամարդը դանակով 13 անգամ խփել էր տանտիրոջ մարմնին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ անհետաձգելի միջոցառումների արդյունքում դեպքից մոտ 2 ժամ անց Արարատի բաժնի քրեական հետախույզները կասկածվողին հայտնաբերել են Ավշար գյուղում և, սպանության փորձ կատարելու կասկածանքով, բերման ենթարկել բաժին։

«Հետագա միջոցառումների շնորհիվ պարզվեց նաև, որ բերման ենթարկվածը Արարատ գյուղում տեղի ունեցածից հետո, արդեն Ավշարում, դանակով մոտեցել էր գազալցակայանի աշխատակիցներից մեկին և կյանքին ու առողջությանը վնաս պատճառելու սպառնալիքով պահանջել մեքենայի բանալիները։ Մերժում ստանալուց հետո 45-ամյա տղամարդը աղբամանով կոտրել էր գազալցակայանի դրամարկղի սրահի պատուհանների ապակին։
Սպանության փորձի և ավազակության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել։ 45-ամյա տղամարդը կալանավորվել է»,- հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Նշվում է, որ հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]