Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ԱՄՆ դոլարը արժեզրկվել է ռուբլու նկատմամբ մինչև 51,8 ռուբլի 2015-ից ի վեր առաջին անգամ

ԱՄՆ դոլարը արժեզրկվել է ռուբլու նկատմամբ մինչև 51,8 ռուբլի 2015-ից ի վեր առաջին 
անգամ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական ռուբլին գնալով ամրապնդվում է ամերիկյան դոլարի նկատմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հղում անելով «ՌԻԱ Նովոստի»-ին, հունիսի 28-ին 1 ԱՄՆ դոլարի փոխարժեքը Մոսկովյան բորսայում 2015 թ. մայիսից ի վեր առաջին անգամ ընկել է մինչև 51,8 ռուբլի:

Նշվում է, որ ընդհանուր առմամբ, մարտ ամսվա դրամային փլուզումից հետո ռուսական ռուբլին թանկացել է ամերիկյան արժույթի նկատմամբ մոտ 40 տոկոսով: Դրան նպաստել են ՌԴ կենտրոնական բանկի ձեռնարկած միջոցառումներն ու վառելիքի թանկացումը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]