Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Օգոստոս 2022

Զելենսկին ցանկանում է ելույթ ունենալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում

Զելենսկին ցանկանում է ելույթ ունենալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին խնդրել է թույլ տալ իրեն տեսակապով ելույթ ունենալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այսօրվա՝ հունիսի 28-ի նիստին, որը նվիրված է լինելու Ուկրաինայի հարցին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով Անվտանգության խորհրդում իր աղբյուրին:

Գործակալությունը նշում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նախագահող Ալբանիան մտադիր է բավարարել Ուկրաինայի նախագահի խնդրանքը:

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հունիսի 28-ին հրատապ նիստ է հրավիրել Ուկրաինայի հարցով:

 

 

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]