Անկարան պաշտպանել է Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան Մադրիդում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում համաձայնել Է պաշտպանել դաշինքին անդամակցելու շուրջ Շվեդիայի եւ Ֆինլանդիայի հայտերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն:
«Այսօր Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի սկսվելուց առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնի հետ հիմնավոր հանդիպում անցկացվեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի միջնորդությամբ»,-ասվում Է նախագահի դիվանատան մամուլի տեղեկագրում:
«Այդ հանդիպման արդյունքում մեր արտաքին գործերի նախարարները եռակողմ հուշագիր ստորագրեցին, որը հավաստում Է, որ Թուրքիան Մադրիդի գագաթնաժողովում կպաշտպանի ՆԱՏՕ-ի անդամ դառնալու Շվեդիայի եւ Ֆինլանդիայի հայտերը»,-ասել Է Նիինիստյոն:
«ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներն առաջիկա երկու օրվա ընթացքում կհամաձայնեցնեն դաշինքին Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցության կոնկրետ քայլերը,-սպասում են Հելսինկիում:- ՆԱՏՕ-ին մեր անդամակցության կոնկրետ քայլերը ՆԱՏՕ-ի գծով մեր դաշնակիցների կողմից կհամաձայնեցվեն առաջիկա երկու օրվա ընթացքում, բայց այդ որոշումը ներկա պահից անխուսափելի Է»:
«Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Թուրքիան անհանգստություն Է հայտնել ահաբեկչության սպառնալիքի առնչությամբ: Ֆինլանդիան միշտ լրջորեն Է վերաբերվել այդ խնդիրներին: Ֆինլանդիան դատապարտում Է ահաբեկչությունն իր բոլոր դրսեւորումներով:
Որպես ՆԱՏՕ-ի անդամ Ֆինլանդիան լիովին հավանություն կտա ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ ՆԱՏՕ-ի փաստաթղթերին եւ քաղաքականությանը»,-ասել Է նախագահը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում