1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կներդրվի հայտարարագրման և բարեվարքության նոր էլեկտրոնային համակարգ

Կներդրվի հայտարարագրման և բարեվարքության նոր էլեկտրոնային համակարգ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տեսանկյունից հաջողված կոռուպցիայի կանխարգելումը իրենից ենթադրելու է նորարական այն բոլոր գործիքների և մեխանիզմների օգտագործումը, որոնք հնարավոր կդարձնեն չեզոքացնելու հնարավոր կոռուպցիոն ռիսկերը հենց ծագման վայրում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարագրման և բարեվարքության նոր էլեկտրոնային համակարգերի ներդրման վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախաձեռնած համատեղ աշխատանքային քննարկմանը այս մասին ասաց Հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը:

Լուսանկարները՝ Հայկ Բադալյանի

«Այս առնչությամբ նորություն չէ ասել, որ պաշտոնատար անձանց գույքային դրության ստուգման գործընթացը ամբողջությամբ ստուգվում է ժամանակից թվային և էլեկտրոնային տեխնոլոգիաների միջոցով: Հայտարարագրման համակարգը, որը այս պահին կա և շահագործվում է հանձնաժողովի կողմից, մշակվել և ներդրվել է դեռևս 2011 թվականին»,- ասաց Հարությունյանը:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացմամբ՝ տվյալների ծավալը, որոնք հավաքագրվում են հանձնաժողովի կողմից, ենթադրում են արդյունավետ կառավարում, որը ֆիզիկական տարածքում մարդկանց միջոցով իրականացնելու տեսանկյունից պահանջում է բավականին մեծ ռեսուրսներ և նույնիսկ այդ ռեսուրսների առկայության պարագայում  չկա  վստահություն, թե որքանով դա օգտակար կլինի:

«Որպես խնդիր տվյալների արդյունավետ կառավարման, դրանց մշակման, դրանց մշակման արդյունքում առավել օգտակարություն ստանալու համար հենց դիմում ենք թվային և տեղեկատվական տեխնոլոգիաներին: Համակարգը, որը նախագծվել է առայժմ որպես տեխնիկական առաջադրանք, իրենից ներկայացնում և հիմնվում է հիմնականում ժամանակակից տեխնոլոգիաների կողմից տրված հնարավորությունների միջոցով, մասնավորապես՝ ալգոռիթմերի միջոցով, ավտոմատացված կերպով որոշումների կայացման և երբեմն նաև արհեստական բանականության օգտագործման միջոցով, որոնք իսկապես պետությանը հուշում են հնարավոր կոռուպցիոն ռիսկերի մասին: Այս տեսանկյունից հանձնաժողովը գրեթե մեկ տարվա ընթացքում ուսումնասիրել է արդեն գոյություն ունեցող նմանատիպ համակարգերը, դրանց ֆիզիկական, ինչպես նաև տեխնիկական հնարավորությունների տեսանկյունից, թե ինչպես են գործող համակարգերը արդյունավետ ապահովում տվյալների հավաքագրումը, ինչպես է տեղի ունենում այդ տվյալների մթերումը, ինչ սկզբունքով է տեղի ունենում տվյալների մշակումը, ինչ սկզբունքով են ստացվում հաշվետվությունների և տեղեկությունների արդյունքները և ամենակարևորը՝ ինչպես է առհասարակ ապահովվում պետության կողմից մարդու վերաբերյալ հավաքագրված տվյալների անվտանգությունը և անհատական տվյալների պաշտպանությունը»,- եզրափակեց Հարությունյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]