Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Սեւանցի հայտնի մարզիկ Վարազդատ Հակոբյանը վերադառնում է մեծ սպորտ  

Սեւանցի հայտնի մարզիկ Վարազդատ Հակոբյանը վերադառնում է մեծ սպորտ

 

ԳԱՎԱՌ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սեւանի Ն. Դագարյանի անվան մարզադպրոցի մարզիչ, աշխարհի կրկնակի չեմպիոն, «Դյուցազնագրքի» կրկնակի ռեկորդակիր, միջազգային կարգի սպորտի վարպետ , Սեւան համայնքի ավագանու անդամ Վարազդատ Հակոբյանը երկար դադարից հետո մասնակցել է  ուժային եռամարտի Հայաստանի  մեծահասակաների առաջնությանը եւ գրանցել հերթական մրցանակային նվաճումը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից, Վարազդատ Հակոբյանի անձնական քաշը 68.5 կիլոգրամ է, սակայն նա հանդես է եկել 75 կիլոգրամ քաշային կարգում , եւ, հավաքելով 385.5 միավոր՝ գրավել է  երրորդ մրցանակային տեղը:

«Ինչպես Վարազդատն է նշում, հաղթանակները, առավել եւս սպորտում, հեշտ չեն տրվում։ Հիշեցնենք, որ Վարազդատը դեռեւս 2019 թվականին, 23 տոննա գնացքը միջնամատով քաշելով 3 մետր  57սմ տարածությամբ, սահմանեց նոր ռեկորդ։

Հուսանք, որ Վարազդատը դեռ երկար կմնա սպորտում եւ իր նոր հաղթանակներով կշարունակի բարձրացնել Սեւանի մարզական փառքն ու պատիվը»,- նշեցին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից։

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]