1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՆԱՏՕ-ի դռները բաց են. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի դռները բաց են. Ստոլտենբերգ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրավերը, որը ՆԱՏՕ-ի երկրները Մադրիդի գագաթնաժողովում հրապարակել են դաշինքին Շվեդիայի եւ Ֆինլանդիայի միանալու վերաբերյալ, ցույց Է տալիս, որ ՆԱՏՕ-ի դռները մնում են բաց: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել Է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ համատեղ հայտարարության մեջ:

«Մենք Շվեդիային եւ Ֆինլանդիային հրավիրում ենք միանալ ՆԱՏՕ-ին: Դա ցույց Է տալիս, որ ՆԱՏՕ-ի դռները բաց են: Դա ցույց Է տալիս, որ ՆԱՏՕ-ի դռները փակելը… հաջողությամբ չի պսակվել, դա ցույց Է տալիս հակառակը, որ դաշինքի դռները մնում են բաց»,-ասել Է նա:

Նախօրյակին Թուրքիան, Շվեդիան եւ Ֆինլանդիան հուշագիր են ստորագրել, որը հաշվի Է առնում Անկարայի բոլոր մտահոգությունները: Թուրքիան, իր հերթին, հանել Է Շվեդիայի եւ Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության առիթով իր առարկությունները: Սպասվում Է, որ ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարները Մադրիդի հանդիպմանը Շվեդիային եւ Ֆինլանդիային պաշտոնապես կհրավիրեն միանալ, որից հետո կգործարկվի անդամակցության ձեւակերպման գործընթացը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]