Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   10 Օգոստոս 2022

ՀՀ ԱԺ փոխնախագահը հյուրընկալել է Ռամկավար ազատական կուսակցության ներկայացուցիչներին

ՀՀ ԱԺ փոխնախագահը հյուրընկալել է Ռամկավար ազատական կուսակցության 
ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հունիսի 29-ին ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Միքայել Խարապյանի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Ազգային ժողովից, ողջունելով հյուրերին՝ Հակոբ Արշակյանը շնորհավորել է կուսակցության հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ, կարեւորել կառույցի անցած ճանապարհն ու դերը պետականաշինության եւ հայապահպանության գործում: ԱԺ փոխնախագահն անդրադարձել է ՌԱԿ-ի գործունեությանը եւ Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը վերաբերող հարցերի:

Կուսակցության ներկայացուցիչները հավաստիացրել են, որ հայանպաստ նախաձեռնությունների իրագործման ճանապարհին պատրաստ են աջակցել Հայաստանի իշխանություններին: Նրանք առանձնակի կարեւորել են այն հանգամանքը, որ կուսակցության հիմնադրման 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումն անցկացվել է ԱԺ այգում եւ շնորհակալություն են հայտնել խորհրդարանի ղեկավարությանն այս հարցում իրենց աջակցելու համար:

 

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]