Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ԱՍՀ փոխնախարարները և ԱՄՀ ներկայացուցիչները քննարկել են կենսաթոշակային ոլորտի ֆիսկալ մասին վերաբերող հարցեր

ԱՍՀ փոխնախարարները և ԱՄՀ ներկայացուցիչները քննարկել են կենսաթոշակային 
ոլորտի ֆիսկալ մասին վերաբերող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալներ Դավիթ Խաչատրյանը, Աննա Ժամակոչյանը և Ռուբեն Սարգսյանն աշխատանքային հանդիպում են ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակության ներկայացուցիչների հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, ներկայացնելով աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում սահմանված առաջնահերթություններն ու իրականացվող բարեփոխումները՝ նախարարի տեղակալները բարձր են գնահատել գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ իրականացվող աշխատանքների արդյունավետությունը։  

«Նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը ներկայացրել է կենսաթոշակային ոլորտում կատարվող ընթացիկ աշխատանքները, մասնավորապես՝ ՀՀ կառավարության 2021-2026 թթ․ ծրագրում նախանշված թիրախներին և ցուցանիշներին հասնելուն ուղղված միջոցառումները, ինչպես նաև կուտակային կենսաթոշակային համակարգում լավարկման մեխանիզմներ ներդնելու հնարավորությունները։ Քննարկվել են նաև ոլորտի ֆիսկալ մասին վերաբերող մի շարք հարցեր և դրանց հաղթահարման ուղիները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում նախարարության ներկայացուցիչների կողմից անդրադարձ է կատարվել Աշխատանքային օրենսգրքի փոփոխություններին, Զբաղվածության ռազմավարության մշակման ընթացքին, գործազրկության ապահովագրության մոդելի ներդրման աշխատանքներին։ Այս համատեքստում շեշտադրվել է կանանց տնտեսական զորեղացմանն ուղղված նախագծերի կարևորությունը։

«Ներկայացնելով սոցիալական աջակցության ոլորտում իրականացվող և նախատեսվող փոփոխությունները՝ կարևորվել է անապահովության գնահատման նոր համակարգի ներդրման, աշխատաշուկայում խոցելի խմբերի մրցունակության բարձրացման ուղղությամբ աշխատանքների շարունակականության ապահովումը»,- հայտնում են ԱՍՀ նախարարությունից՝ հավելելով, որ ԱՄՀ հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչները ևս կարևորել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ ունեցած գործընկերային հարաբերությունների դերը և պատրաստակամություն հայտնել անհրաժեշտ ջանքեր ներդնել համագործակցության ընդլայնման ուղղությամբ։ Հանդիպման արդյունքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ աշխատանքային ձևաչափով ընթացիկ ծրագրերի շուրջ քննարկումներ իրականացնելու ուղղությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]