Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   9 Օգոստոս 2022

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը Հայաստանում բնապահպանական ամառային դպրոց կանցկացնի

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը Հայաստանում 
բնապահպանական ամառային դպրոց կանցկացնի

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) այս տարի ամռանը կիրականացնի «Արևորդի» բնապահպանական ամառային դպրոց նախաձեռնությունը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին հիմնադրամից, դպրոցը նախատեսված է 12-15 տարեկան երեխաների համար։ Դպրոցի շրջանակում երեխաները կիմանան վայրի բնության մեջ գոյատևման գաղտնիքներ, կիրականացնեն ձիարշավներ ու հեծանվարշավներ անտառային արահետներով, կսովորեն ժայռամագլցում, կմասնակցեն քարանձավային քվեստի, ինչպես նաև մեդիագրագիտության, պրոֆեսիոնալ լուսանկարչության, կայուն ապրելակերպի աշխատարանների մասնակիցը կդառնան։ Կկազմակերպվեն նաև ֆիլմերի դիտում-քննարկումներ, երգ ու պար։

Ըստ աղբյուրի՝ դպրոցը կլինի եռալեզու՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն, և դպրոցին հնարավորություն կունենան մասնակցելու ոչ միայն հայ, այլև արտասահմանցի փոքրիկները։

«Բոլորովին ինքնատիպ լայնամասշտաբ ձևաչափ, որի շնորհիվ մենք երեխաներին փոքր տարիքից կսովորեցնենք սիրել ու պահպանել բնությունը, ինչպես նաև կփոխանցենք կարևոր գիտելիքներ։ Կարևոր եմ համարում նման բնապահպանական ամառային դպրոցի կազմակերպումը, որը նախատեսում ենք դարձնել ամենամյա։ Տեղեկացնեմ նաև, որ ունենք նմանատիպ դասընթացների իրականացման մեծ փորձ, սակայն նման մասշտաբի դասընթաց իրականացվում է առաջին անգամ»,-նշում է ‎ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]