Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1894 թ. հունիսի 30-ին բացվեց Լոնդոնի Թաուեր բացվող կամուրջը։

-1895 թ. հունիսի 30-ին ծնվել է Ռուբեն Յոլյանը՝ հայ վիրաբույժ (մահ.՝ 1955 թ.):

-1905 թ. հունիսի 30-ին Ալբերտ Էյնշտեյնը հրապարակեց Հարաբերականության հատուկ տեսությունը։

-1908 թ. հունիսի 30-ին ընկավ հայտնի Տունգուսյան երկնաքարը։

-1944 թ. հունիսի 30-ին մահացել է Համբարձում Խաչանյանը՝ թատրոնի եւ կինոյի հայ դերասան:

-1954 թ. հունիսի 30-ին ծնվել է Սերժ Սարգսյանը՝ Հայաստանի երրորդ նախագահ:

-1966 թ. հունիսի 30-ին ծնվել է Մայք Թայսոնը՝ ամերիկացի հայտնի բռնցքամարտիկ:

-1972 թ. հունիսի 30-ին առաջին անգամ կիրառվեց կոորդինացիոն վայրկյանը։

 

Հետաքրքրական է

Մանուշակ (լատ.՝ Viola)՝ մանուշակազգիների ընտանիքի բազմամյա կամ միամյա խոտաբույսերի, երբեմն կիսաթփերի ցեղ։ Հայտնի է մոտ 500 տեսակ։

Մանուշակների ցեղն ընդգրկում է բավական շատ տեսակներ, որոնցից աչքի են ընկնում եռագույն մանուշակը (V. tricolor L.), որը վայրի վիճակում հանդիպում է եվրոպական համարյա բոլոր երկրներում, ինչպես նաեւ հոտավետ (V. odorata L.) եւ եղջերավոր (V. cornula L.) մանուշակները, որոնց վայրի վիճակում կարելի է հանդիպել ԱՊՀ տարբեր վայրերում, գլխավորապես Կովկասում։ Սելեկցիայի եւ հիբրիդացման շնորհիվ ստացվել են խոշորածաղիկ եռագույն մանուշակների (V. t. maxima) բազմաթիվ սորտեր։

Դեկորատիվ տեսակներից խիստ արժեքավոր են նաեւ վիթխարի ծաղիկներ կրող եռագույն մանուշակների մի շարք սորտեր, որոնց ծաղիկների տրամագիծը հասնում է 7-8 սմ-ի։ Եռագույն մանուշակը ծաղկման առատության, բազմերանգ ծաղիկների եւ մշակության պարզության շնորհիվ մեծ ժողովրդականություն վայելող բազմամյա ծաղկաբույսերից մեկն է։

Որոշ տեսակներ դեղաբույսեր են։ Մանուշակի որոշ տեսակներ օգտագործվում են ծաղկաբուծության, եթերայուղերի արտադրության եւ բժշկության մեջ։ Պատրաստուկներն օգտագործում են որպես խորխաբեր միջոց եւ մաշկային հիվանդությունների (էկզեմա, որքին) ժամանակ։ Մանուշակն ունի հանգստացնող ազդեցություն հիստերիայի, նյարդային գրգռվածության, կծկանքների, անքնության ժամանակ։ Այն օգտագործում են ռեւմատիզմի եւ մաշկային հիվանդությունների դեպքում։ Հնուց մանուշակի օշարակը համարել են փորլուծության դեմ լավագույն միջոց։ Մանուշակի յուղով մշակում են գլխի մաշկաբորբը, այն գործածում են դեմքի այտուցման եւ շուրթերի ճաքի դեպքում։ Յուղն օգտագործում են նաեւ քոսի, փուչիկանման բշտիկների բուժման համար։

Ա. Հ.

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]