Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Օգոստոս 2022

Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է Հայաստանի ազգային վարորդական իրավունքի վկայականները ճանաչող օրինագիծը

Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է Հայաստանի ազգային վարորդական 
իրավունքի վկայականները ճանաչող օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի պետդուման հունիսի 29-ին առաջին ընթերցմամբ ընդունել է օրինագիծ, որը նախատեսում է ճանաչել Հայաստանի քաղաքացիների ազգային վարորդական իրավունքի վկայականները՝ ՌԴ-ում նրանց կողմից ձեռնարկատիրական կամ աշխատանքային գործունեություն իրականացնելու պարագայում:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Նախատեսվող փոփոխությունները ենթադրում են Ռուսաստանի Դաշնության տարածքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ազգային վարորդական վկայականների ճանաչում՝ տրանսպորտային միջոցներ վարելու հետ կապված ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեության իրականացման պարագայում»,- ասվում է օրինագծում ։

Ներկայում նմանատիպ նորմը կիրառվում է Ղրղզստանի քաղաքացիների և այն պետությունների քաղաքացիների համար, որոնց օրենսդրությունը սահմանում է ռուսերենի օգտագործումը՝ որպես պաշտոնական լեզու:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]