1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Մեծ Բրիտանիան եւս 1 մլրդ ֆունտ ստեռլինգ գումարի ռազմական օգնություն կհատկացնի Ուկրաինային

Մեծ Բրիտանիան եւս 1 մլրդ ֆունտ ստեռլինգ գումարի ռազմական օգնություն կհատկացնի Ուկրաինային

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիան Ուկրաինային լրացուցիչ կհատկացնի 1 մլրդ ֆունտ ստեռլինգ գումարի ռազմական օգնություն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Evening Standard թերթը՝ վկայակոչելով Դաունինգ սթրիթի հայտարարությունը:

«Ուկրաինային աջակցելու համար հատկացված գումարն ուղղվելու Է Կիեւի պաշտպանական հնարավորությունների ամրապնդմանը, ներառյալ ՀՕՊ-ի ժամանակակից համակարգերը, անօդաչուները, նոր ինովացիոն սարքավորումը ռադիոԷլեկտրոնային պայքարի համար եւ հազար միավոր կենսականորեն կարեւոր հանդերձանքը ուկրաինացի զինվորների համար»,-ասվում Է հայտարարության մեջ:

Հրատարակությունը նշում Է, որ Մեծ Բրիտանիայի նոր պարտավորությունը Ուկրաինային ցուցաբերվող աջակցության փաթեթի մի մասն Է, որը համաձայնեցվել Է այժմ Մադրիդում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում: Մեծ Բրիտանիայի ընդհանուր տնտեսական եւ ռազմական օգնությունը Կիեւին 2022 թվականին կկազմի 3,8 մլրդ ֆունտ ստեռլինգ, նշում Է թերթը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]