Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի ներկայացուցիչները քննարկել են տիեզերքում համագործակցության հարցերը

ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի ներկայացուցիչները քննարկել են տիեզերքում համագործակցության հարցերը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի եւ Եվրամիության ներկայացուցիչները հունիսի 29-ին Վաշինգտոնում անցկացրել են տիեզերքի շուրջ երկխոսության (Space Dialogue) հերթական հանդիպումը, որի ընթացքում քննարկել են այդ թվում տիեզերական տարածությունում գործունեության անվտանգության ապահովումը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված Է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի՝ հունիսի 29-ին տարածած հայտարարության մեջ:

«Պաշտոնատար անձինք քննարկել են համագործակցությունը Երկրի մակերեւույթի դիտարկման եւ տարերային աղետների արձագանքման, գլոբալ արբանյակային նավիգացիոն համակարգերի, տիեզերական թռիչքների անվտանգության, տիեզերքի իրադրության դիտարկման, ինչպես նաեւ անդրատլանտյան համագործակցության համար հնարավորությունների բնագավառում՝ տիեզերական տարածությունում անվտանգության եւ երկարաժամկետ կայուն գործունեության ապահովման նպատակով»,- նշված Է տեքստում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]