Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Օգոստոս 2022

Ֆրանսիայում ցմահ բանտարկության են դատապարտել 2015 թվականին Փարիզում ահաբեկչություններ իրականացնողին

Ֆրանսիայում ցմահ բանտարկության են դատապարտել 2015 թվականին Փարիզում ահաբեկչություններ իրականացնողին

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի դատարանը ցմահ բանտարկության Է դատապարտել Սալահ Աբդեսլավին՝ 2015 թվականի նոյեմբերի 13-ին Փարիզում արյունալի ահաբեկչություններ իրականացնող միակ ողջ մնացածին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Դատարանի որոշման համաձայն, դատապարտյալն իրավունք չի ունենա հավակնել վաղաժամկետ ազատ արձակման: Նրան մեղավոր են ճանաչել սպանության եւ ահաբեկչության նախապատրաստմանը մասնակցության մեջ:

Դատարանը, որը հատուկ ձեւավորվել Է այդ գործը քննելու համար, ընդհանուր առմամբ բանտարկության Է դատապարտել 20 դատապարտյալի, որոնք առնչվում են ահաբեկչության հետ: Մասնավորապես, Աբդելսամի հանցակիցներից մեկը՝ Մուհամեդ Աբրինին, նույնպես ցմահ բանտարկության Է դատապարտվել, սակայն իրավունք ունի վաղաժամկետ ազատման համար դիմել առնվազն 22 տարի բանտում անցկացնելուց հետո: Այս գործով առավել մեղմ դատավճիռները երկու տարի բանտարկություններն են:

Աբդեսլամը եւ եւս 13 ֆիգուրանտներ անմիջակա մասնակցություն են ունեցել դատական նիստերին: Մյուս վեց մարդկանց նկատմամբ դատաքննությունները կանցկացվեն առանց նրանց: Ենթադրվում Է, որ հինգ մեղադրյալներ սպանվել են Սիրիայում ավիահարվածների ժամանակ: Ֆրանսիական ԶԼՄ-ները նշել են, որ սա աննախադեպ դատական գործընթաց Է: Որպես հայցվոր հանդես Է եկել ավելի քան 1,8 հազար մարդ: Քննությունների ժամանակ հարցաքննվել են հարյուրավոր վկաներ: Դատն սկսելու նախապատրաստությունը տեւել Է շուրջ երկու տարի, դրա համար կառուցվել Է հատուկ սենյակ՝ անվտանգության ամենաբարձր չափանիշներով: Քննությունները մեկնարկել են 2021 թվականի սեպտեմբերին: Ֆիգուրանտներին ներկայացվել են տարբեր մեղադրանքներ: Ամբաստանյալների հիմնական մասը, ըստ հետաքննության, լոգիստիկական աջակցություն Է ցուցաբերել ահաբեկչությունները պլանավորելու ժամանակ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]