Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Օգոստոս 2022

Վարչապետը մտահոգիչ է համարում գնաճային բարձր ֆոնը

Վարչապետը մտահոգիչ է համարում գնաճային բարձր ֆոնը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայիսի տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 13 տոկոս` նախորդ տարվա նույն ամսի համեմատ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`հուլիսի 30-ի Կառավարության նիստում այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ներկայացնելով վիճակագրական ծառայության տվյալները, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ  աճի հիմնական լոկոմոտիվներից են շինարարության ճյուղը, որի աճը մայիսի նկատմամբ կազմել է 18.1 տոկոս, ծառայությունների ոլորտը, որի աճը նախորդ տարվա մայիսի նկատմամբ կազմել է 30.2 տոկոս, էլեկտրաէներգիայի արտադրությունն՝ 8.2 տոկոս աճով և արտահանման աճը, որը նախորդ տարվա մայիսի համեմատ ավելացել է 33.7 տոկոսով:

«Իհարկե, լավ ցուցանիշների մեջ կա նաև մտահոգություն առաջացնող ցուցանիշ. մասնավորապես արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է ընդամենը 2 տոկոս և, իհարկե, գնաճային բարձր ֆոն է պահպանվում, որը մտահոգիչ է, բայց հնգամսյա ցուցանիշներով մենք դուրս ենք եկել երկնիշ տնտեսական աճի գոտի»,- ասաց նա՝ հավելելով, որ կիսամյակի նախատեսված պլանն այս պահի դրությամբ գերակատարվել է 47 միլիարդ դրամով:

«ԵԱՏՄ մաքսային հատկացումներ ունենք դեռ ստանալու` մոտ 10 միլիարդից ավելի»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]