1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանի տարածքով միջանցքային տրամաբանությամբ որեւէ ճանապարհ բացառվում է. ԱԽ քարտուղար

Հայաստանի տարածքով միջանցքային տրամաբանությամբ որեւէ ճանապարհ 
բացառվում է. ԱԽ քարտուղար

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բացառվում է Հայաստանի տարածքով միջանցքային տրամաբանությամբ որեւէ ճանապարհ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին  հունիսի 30-ի Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Մեր քաղաքականությունը շարունակում է սա մնալ. երբ հայտարարում ենք, որ մեր դիրքորոշումներն ավելի մոտ են, դա նշանակում է, որ մենք առաջ ենք գնացել միայն այն տրամաբանությամբ, որ սահմանային վերահսկողություն է լինելու: Հայաստանում բացառվում է միջանցքային տրամաբանությամբ որեւէ ճանապարհ: »,-ասաց նա:

ԱԽ քարտուղարի խոսքով`  ապաշրջափակումը քննարկվել է և Մոսկվայում, եւ Բրյուսելում.

«Երկար ժամանակ Ադրբեջանն ասում էր, որ միջանցք է քննարկվում: Եթե չեմ սխալվում, նոյեմբերի 6-ին, երբ ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը Երեւանում էր, հայտարարեց, որ միջանցքային տրամաբանությամբ որեւէ հարց չի քննարկվում: Նույնը եղավ Բրյուսելի բանակցություններից հետո: Միշելի խոսնակը հրապարակային հայտարարեց, որ որեւէ միջանցք երբեք չի քննարկվել: Սա ցույց է տալիս, որ բանակցություններում մեր մոտեցումը միշտ սա է եղել եւ շարունակում է սա մնալ»,-հավելեց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]