1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Իսպանական խոշորագույն պարբերական El Pais-ն անդրադարձել է Հայաստանում կայանալիք Starmus փառատոնին   

Իսպանական խոշորագույն պարբերական El Pais-ն անդրադարձել է Հայաստանում 
կայանալիք Starmus փառատոնին 

 

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանական խոշորագույն պարբերական El Pais-ի թղթակից Նունո Դոմինգեսն անդրադարձել է Հայաստանում սեպտեմբերին կայանալիք համաշխարհային Starmus վեցերորդ փառատոնին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հեղինակը հոդվածում գրում է, որ փառատոնով նշվում է Մարսի ուսումնասիրության 50-ամյակը։  

«Այս աշնանը Հայաստանում կանցկացվի «Starmus»-ի վեցերորդ փառատոնը՝ եզակի միջոցառում, որը համախմբում է տիեզերագնացներին, Նոբելյան մրցանակակիրներին և ազդեցիկ գիտնականներին երաժշտական տարբեր աստղերի հետ։  

Նախկինում մի քանի միջոցառումներ են անցկացվել Կանարյան կղզիներում, և կազմակերպիչները հուսով են, որ տարեվերջին հատուկ թողարկում կանցկացվի Լա Պալմայում»,- գրել է նա։ 

Հոդվածին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։  

STARMUS փառատոնի շնորհիվ Հայաստանը սեպտեմբերի առաջին տասնօրյակում կդառնա գիտության, տեխնոլոգիաների, արվեստի ու երաժշտության համաշխարհային կենտրոն՝ հյուրընկալելով մեծանուն գիտնականների ու աստղերի։ 

Ենթադրվում է, որ Հայաստանը սեպտեմբերին կհյուրընկալի աշխարհահռչակ տիեզերագնացներ Չարլզ Բոլդենին (Charles Bolden), Քրիս Հադֆիլդին (Chris Hadfield), Ջեյմս Բաղյանին (Jim Bagian), Ջորջ Նիլդին (George Nield), Չառլի Դյուկին (Charlie Duke), Նոբելյան մրցանակակիրներ Էդվարդ Մոուզերին (Edvard Moser), Քիփ Թորնին (Kip Thorne),  Էմանուել Շարպենտիեին (Emmanuelle Charpentier), գիտնականների՝ Թոնի Ֆադելին (Tony Fadell), Բրայան Գրինին (Brian Greene), Դոննա Սթրիքլենդին (Donna Strickland), արտիստներ Ռիք Վեյքմանին (Rick Wakeman), Սերժ Թանկյանին (Serj Tankian), Տիգրան Համասյանին (Tigran Hamasyan), Անդրեյ Մակարևիչին (Andrey Makarevich), Դերեկ Շերինյանին (Derek Sherinian), Sons of Apollo խումբը,  մի շարք այլ միջազգային ճանաչում ունեցող աստղերի ու գիտնականների, ովքեր Հայաստան կայցելեն հատուկ փառատոնին մասնակցելու նպատակով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]