Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   12 Օգոստոս 2022

Շանհայում կրկին բացել են Դիսնեյլենդը եւ ռեստորաններին թույլատրել են աշխատել

Շանհայում կրկին բացել են Դիսնեյլենդը եւ ռեստորաններին թույլատրել են աշխատել

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շանհայի Դիսնեյլենդը հունիսի 30-ին բացվել Է ավելի քան երեք ամիս ընդմիջումից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Սինհուա» գործակալությունը: Պարկը փակել Էին կորոնավիրուսի պատճառով:

Նրա աշխատանքը կրկին թույլատրել են քաղաքում համաճարակաբանական իրադրության բարելավումից հետո: Դիսնեյլենդի տոմս կարելի Էր գնել հունիսի 29-ից: Մուտքի մոտ այցելուները պետք Է ներկայացնեն թեստի բացասական արդյունք, որն արվել Է ոչ ավել, քան 72 ժամ առաջ, ինչպես նաեւ կրել դիմակներ եւ չափել ջերմությունը: Նաեւ Շանհայում աստիճանաբար վերսկսել են սպասարկումը հասարակական սննդի հաստատություններում:

Ռեստորանները, որոնք գտնվում են այն շրջաններում, որտեղ բացակայում են համաճարակաբանական ռիսկի գոտիները, եւ որտեղ անցած շաբաթվա ընթացքում COVID-19-ի ոչ մի դեպք չի գրանցվել, հաճախորդների սպասարկումը կարող են սկսել անմիջապես հաստատություններում՝ քաղաքային իշխանությունների ցուցումի համաձայն: Սակայն հասարակական սննդի այդ կետերի թողունակությունը կկազմի առավելագույնի 50-70 տոկոսը:

Ռեստորան մտնելիս այցելուները պարտավոր են ներկայացնել առողջության «կանաչ» QR-կոդ եւ թեստի բացասական արդյունք: Հունիսի 27-ին եւ 28-ին Շանհայում COVID-19-ով տեղային վարակման նոր դեպքեր չեն հայտնաբերվել, հայտարարել Է առողջապահության քաղաքային կոմիտեն, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]