1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ռոստելեկոմը հիմնել է ռոբոտաշինության ուսուցման հերթական լաբորատորիան՝ այս անգամ Արարատի մարզի Շաղափ գյուղում

Ռոստելեկոմը հիմնել է ռոբոտաշինության ուսուցման հերթական լաբորատորիան՝ այս 
անգամ Արարատի մարզի Շաղափ գյուղում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռոստելեկոմ»-ը կառուցել է Ռոբոտաշինության ուսուցման ևս մեկ լաբորատորիա: Դեռևս 2021 թ-ի դեկտեմբերին մեկնարկեց «Նվիրի՛ր երազանք» նախագիծը, որի շրջանակում Ռոստելեկոմը և ընկերության բաժանորդները միասին ստանձնեցին Հայաստանի համար տեխնոլոգիապես ավելի հզոր ապագա կերտելու առաքելությունը՝ նվիրելով երազանք երեխաներին։

«Նվիրի՛ր երազանք»-ը ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության նախագծերի շարքից է, որի շրջանակում յուրաքանչյուր նոր բաժանորդագրության մեկ ամսվա վճարի 30%-ը ուղղվել է ՀՀ մի շարք բնակավայրերում երեխաների համար ռոբոտաշինության լաբորատորիաների կառուցմանն ու դասընթացների կազմակերպմանը: 

Եվ ահա, Ռոստելեկոմը հիմնեց ռոբոտաշինության ուսուցման արդեն թվով 2-րդ լաբորատորիան, այս անգամ՝ Արարատի մարզի Շաղափ գյուղում։ Այն կառուցվել է Շաղափի Լևոն Ղազարյանի անվան միջնակարգ դպրոցում և ապահովված է պրակտիկ դասընթացների համար բոլոր անհրաժեշտ պարագաներով՝ ռոբոտաշինության համար նախատեսված Լեգոյի պրոֆեսիոնալ հավաքածուներ, համակարգիչներ, հեռուստացույցներ, հատուկ հարմարեցված կահույք ու անհրաժեշտ կահավորանք։ Ավելին, «Ռոստելեկոմ»-ը կազմակերպել է նաև ռոբոտաշինության ուսուցիչների վերապատրաստման դասընթացները՝ հոգալով բոլոր ծախսերը։

Այսուհետ Շաղափ գյուղի 8 տարեկան և ավելի բարձր տարիքի երեխաները հնարավորություն ունեն հաճախել ռոբոտաշինության անվճար դասընթացների, ծանոթանալ նորարար տեխնոլոգիաներին՝ ստանալով ՏՏ ոլորտի պրակտիկ գիտելիքներ և հմտություններ։

 «Ուրախ ենք փաստել, որ հստակ քայլերով գնում ենք դեպի այն տեխնոլոգիական երազանքը, որը կերտում ենք Հայաստանի երեխաների համար։ Այսօր Շաղափ գյուղում ռոբոտաշինության լաբորատորիայի բացմամբ մենք կատարեցինք մեր հերթական ներդրումը, որպեսզի ապագայում ունենանք տեխնոլոգիապես ավելի զարգացած Հայաստան:  «Նվիրի՛ր երազանք» նախագիծը  իր տեսակով յուրօրինակ է, քանի որ այս դեպքում մեր բաժանորդներն իրենց անմիջական մասնակցությունն են ունեցել ծրագրի կայացման գործում․ մեր համատեղ ջանքերի շնորհիվ հավասար հնարավորություններ են ստեղծվում տարբեր սոցիալական խմբերի երեխաների համար՝ անկախ բնակվելու վայրից։  Ձեռք բերելով բարձր տեխնոլոգիական գիտելիքներ ու պրակտիկ հմտություններ՝ Շաղափ գյուղի երեխաները ոչ միայն կստանան որակյալ կրթություն, այլ նաև՝ նորը բացահայտելու մեծ ներուժ և մոտիվացիա՝ զբաղվելու ապագայի մասնագիտություններով»,- նշեց «Ռոստելեկոմ Հայաստան» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը: 

Դեռևս այս տարվա գարնանը Ռոստելեկոմը հիմնել էր ռոբոտաշինության ուսուցման առաջին լաբորատորիան Գյումրիում: Հատկանշական է, որ Գյումրիի լաբորատորիայի սաները (GDL թիմը) շատ կարճ ժամանակ անց գրանցեցին իրենց առաջին և լուրջ հաղթանակը՝ «Լեգոստարտ» մրցույթի հանրապետական փուլում գրավելով 1-ին պատվավոր հորիզոնականը։ Իսկ առաջիկայում Գյումրիի լաբորատորիայի սաները արդեն 2 թիմերով կմասնակցեն Ռոբոտաշինության համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]