1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Նորավանքի աստիճանների մոտ տեղադրվել են բարձրանալն արգելող ցուցանակներ

Նորավանքի աստիճանների մոտ տեղադրվել են բարձրանալն արգելող ցուցանակներ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաշվի առնելով վերջին օրերին Նորավանքում տեղի ունեցած դեպքը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանձնարարությամբ, համաձայնեցնելով Հայ Առաքելական եկեղեցու Վայոց Ձորի թեմի հետ, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի միջոցներով, Նորավանքի Սբ Աստվածածին (Բուրդելաշեն) եկեղեցու՝ դեպի երկրորդ հարկ տանող աստիճանների մոտ տեղադրվել են արգելող ցուցանակներ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին  «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից:

«Եվս մեկ անգամ հիշեցնում, հորդորում և պահանջում ենք՝ չբարձրանալ հուշարձանների պատերին, հետևել ցուցանակների ցուցումներին, դրանով իսկ չվտանգել սեփական կյանքը, առողջությունը»,- տեղեկացնում  են ՊՈԱԿ-ից:

Օրեր առաջ Նորավանք վանական համալիրի Բուրդելաշեն եկեղեցու աստիճաններից ազգությամբ հայ ՌԴ քաղաքացի էր ընկել, որը տեղափոխվել էր  Եղեգնաձորի բժշկական կենտրոն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]