1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայտնի են «Չինարենի կամուրջ» մրցույթի հաղթողները

Հայտնի են «Չինարենի կամուրջ» մրցույթի հաղթողները

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի են «Չինարենի կամուրջ» չինարենի լեզվի և մշակույթի միջազգային մրցույթի հայաստանյան փուլի հաղթողները: Այս տարի մրցույթը կրում է «Մեկ աշխարհ՝ մեկ ընտանիք» խորագիրը:

 «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` մրցույթի հայաստանյան փուլին այս տարի մասնակցել են ոչ միայն  ուսանողներ և ավագ դասարանների դպրոցականներ, այլև առաջին անգամ նաև  տարրական դասարանների աշակերտներ: Բոլոր մասնակիցներից ընտրվել են 15-ը:

«Չինարենի կամուրջ» մրցույթին ուսանողներից առաջին տեղը զբաղեցրեց Մերի Պապյանը: Ավագ դասարանների դպրոցականներից հաղթեց Վիկտորյա Մնացականյանը, իսկ տարրական դասարանների աշակերտներից առաջին  տեղը զբաղեցրեց Անահիտ Հովակիմյանը:

Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յուն շնորհակալություն հայտնեց Հայաստանում չինարեն դասավանդող բոլոր ուսուցիչներին՝ նվիրված աշխատանքի և  չինարեն լեզվի տարածման համար

«Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկու երկրների հարաբերությունները զարգացել են առողջ և կայուն կերպով: Իսկ «Չինարենի կամուրջ» չինարենի լեզվի և մշակույթի միջազգային մրցույթը տարեցտարի ավելի մեծ հաջողություններ է գրանցում. հնարավորություն է ստեղծում չինարենը տարածել ժամանակակից սերնդի  շրջանակում, նպաստում է նաև հայ-չինական հարաբերությունների զարգացմանը»,- ասաց դեսպանը:

Երևանի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Կոնֆուցիոսի ինստիտուտի տնօրեն Գոռ Սարգսյանի խոսքով` հաղթողները հնարավորություն կունենան մեկնել Չինաստան: Առաջին տեղի մրցանակակիրները   կմասնակցեն այս մրցույթի Չինաստանում կայանալիք համաշխարհային փուլին:

«Այս տարի մրցակցությունը բավականին մեծ է եղել ու բոլորը մասնակիցները շատ լավ պատրաստված են եղել: Յուրաքանչյուր խմբից մասնակցում են 5 աշակերտ: Նշեմ, որ բոլոր մասնակիցները անխտիր դեսպանատան կողմից կստանան նվերներ: Հաղթողներին, բացի միջազգային մրցույթին մասնակցելուց, նաև կտրվեն Չինաստանում սովորելու կրթաթոշակներ»,- ասաց նա:

Մրցույթը կազմված էր չորս փուլից: Առաջին փուլում մասնակիցները հանձնել են գրավոր քննություն, երկրորդ փուլում` պատասխանել ժյուրիի հարցերին: Հունիսի 30-ին  կայացած երրորդ փուլում մասնակիցները ելույթներ ունեցան չինարեն լեզվով, իսկ չորրորդ փուլում ներկայացրեցին չինական մշակութային համարներ: Ժյուրիի անդամների կազմում ընդգրկված էին չինացիներ և չինարենի տեղացի ուսուցիչներ:

Մրցույթի մասնակից 21-ամյա Աննան նշեց, որ որոշել է սովորել չինարեն, քանի որ դեռ փոքր տարիքից հետաքրքրված է եղել չինական մշակույթով, իսկ երկիրը ճանաչելու լավագույն տարբերակը լեզուն սովորելն է: Իսկ այս մրցույթը շատ լավ հնարավորություն էր մեկ անգամ ևս խորացնելու գիտելիքները և նոր ընկերներ ձեռք բերելու համար:

Մրցույթն անց է կացվում ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության հովանու ներքո


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]