1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Պուտինը մեղադրել է Արևմուտքին պարենային շուկայի անհավասարակշռության մեջ

Պուտինը մեղադրել է Արևմուտքին պարենային շուկայի անհավասարակշռության մեջ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ սննդամթերքի շուկայում անհավասարակշռությունը արևմտյան երկրների անվերահսկելի տնտեսական քաղաքականության ուղղակի հետևանքն է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Պուտինը Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոյի հետ բանակցություններից հետո ասել է, որ իրենք խոսել են հարցերի մասին, որոնք այսօր հետաքրքրում են բոլոր երկրներին:

«Նկատի ունեմ համաշխարհային շուկաներին սննդամթերք, գյուղատնտեսական այլ ապրանքներ, հանքային պարարտանյութեր մատակարարելը։ Մենք բազմիցս ընդգծել ենք, որ պարենային ապրանքների շուկաների անհավասարակշռությունը մի շարք երկրների երկարաժամկետ և անպատասխանատու տնտեսական քաղաքականության ուղիղ հետևանքն է»,- ասել է Պուտինը:

 Նա ընդգծել է, որ արևմտյան երկրներն էլ ավելի են ապակայունացնում գյուղատնտեսության համաշխարհային արտադրությունը՝ սահմանափակումներ դնելով ռուսական և բելառուսական պարարտանյութերի մատակարարման հարցում։ Նրանք դժվարացնում են ռուսական հացահատիկի արտահանումը համաշխարհային շուկաներ՝ բարդացնելով հացահատիկ տեղափոխող բեռնատարների ապահովագրությունը և առևտրային պայմանագրերով բանկային վճարումներ կատարելը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]