Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանի բասկետբոլի հավաքականը դուրս եկավ  փոքր երկրների ԵԱ-ի կիսաեզրափակիչ

Հայաստանի բասկետբոլի հավաքականը դուրս եկավ  փոքր երկրների ԵԱ-ի 
կիսաեզրափակիչ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բասկետբոլի հավաքականը շարունակում է հաջող ելույթները փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մալթայում ընթացող մրցաշարի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը մրցեց Սան-Մարինոյի հետ: Մեկնարկային քառորդում հավասար պայքար ծավալվեց, Ռեքս Կալամյանի գլխավորած թիմը փոքր-ինչ առավելություն ուներ՝ 26:19: Երկրորդ քառորդում Հայաստանի ընտրանին մեծացրեց առավելությունը և թիմերը մեծ ընդմիջման գնացին 42:30 հաշվով՝ ի օգուտ Հայաստանի ազգային ընտրանու:

Երրորդ և չորրորդ քառորդներում Հայաստանի հավաքականը պահպանեց չնչին առավելությունը և հաղթեց 78:66 հաշվով:

Հայաստանի հավաքականը խմբում զբաղեցրեց առաջին հորիզոնականը և դուրս եկավ կիսաեզրափակիչ:

Հուլիսի 1-ին կկայանան քառորդ եզրափակիչների հանդիպումները: Կիսաեզրափակիչները նախատեսված են հուլիսի 2-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]