Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանն ու Իսրայելը պատրաստ են ակտիվացնել համագործակցությունը առողջապահության ոլորտում

Հայաստանն ու Իսրայելը պատրաստ են ակտիվացնել համագործակցությունը 
առողջապահության ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի Պետության նորանշանակ դեսպան Յոել Լիոնին (նստավայրը՝ Երուսաղեմ) և Իսրայելի Պետության պատվավոր հյուպատոս Աշոտ Շահմուրադյանին: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:

«Բժշկագիտության բնագավառում Իսրայելի հարուստ փորձը և Հայաստանի առողջապահական համակարգում մեկնարկած բարեփոխումները պոտենցիալ են` Հայաստանի և Իսրայելի միջև փոխգործակցությունն ընդլայնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ներկայացնելով Հայաստանի առողջապահական համակարգի ընդհանուր իրավիճակը` Անահիտ Ավանեսյանն առանձնացրել է ոլորտում հայ-իսրայելական շփումներն ակտիվացնելու մի շարք ուղղություններ`

  • առողջապահության համակարգի լավագույն մոդելի ստեղծման ուղղությամբ փորձի փոխանակում,
  • սրտանոթային հիվանդությունների, քաղցկեղի և ոչ վարակիչ այլ հիվանդությունների կանխարգելման և հսկողության արդյունավետության բարձրացում` մասնագետների կարողությունների բարձրացմամբ,
  • դեղարտադրություն,
  • արտակարգ իրավիճակների ժամանակ արագ արձագանքման բժշկական թիմերի փորձի փոխանակում:

Նշվում է, որ դեսպան Յոել Լիոնը ողջունել է հայ-իսրայելական գործակցությունն ակտիվացնելու ջանքերը, հանդես եկել առաջարկներով: Մասնավորապես, քննարկվել են MASHAV իսրայելական միջազգային համագործակցության գործակալության հետ փոխգործակցությամբ հայ մասնագետների համար դասընթացներ կազմակերպելու և փորձի փոխանակման հնարավորությունը:

Դեսպանը նշել է, որ սեպտեմբերին ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային կոմիտեի 72-րդ նստաշրջանի առիթով Իսրայելի Պետություն այցի շրջանակներում Անահիտ Ավանեսյանն անձամբ հնարավորություն կունենա ծանոթանալ իսրայելական առողջապահական համակարգի առանձնահատկություններին` միաժամանակ ձեռք բերելով որոշակի պայմանավորվածություններ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am