Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Շտայնմայերը Զելենսկիի հետ քննարկել է իր հնարավոր  այցը Կիև

Շտայնմայերը Զելենսկիի հետ քննարկել է իր հնարավոր  այցը Կիև

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի և Ուկրաինայի նախագահներ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը և Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով գերմանական պետության ղեկավարի հնարավոր այցը Կիև:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին գրում է գերմանական Welt-ը՝ վկայակոչելով Շտայնմայերի ներկայացուցչին։

Հրատարակության տվյալներով՝ զրույցը տեղի է ունեցել հունիսի 30-ին։ Շտայնմայերը վստահեցրել է Զելենսկիին Ուկրաինային Գերմանիայի շարունակական աջակցության հարցում և շնորհավորել Ուկրաինային Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու կապակցությամբ։ Քննարկման մեկ այլ թեմա էր Շտայնմայերի հնարավոր այցը Կիև։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]