Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Օգոստոս 2022

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 1-ին նշվում է Ճարտարապետության համաշխարհային օրը:

-Հայաստանում հուլիսի 1-ին նշվում է Դատախազության աշխատողների օրը:

-1804 թ. հուլիսի 1-ին ծնվել է Ժորժ Սանդը՝ ֆրանսիացի գրող:

-1908 թ. հուլիսի 1-ին SOS-ը դառնում է աղետի միջազգային ազդանշան:

-1938 թ. հուլիսի 1-ին ծնվել է Արշակ Մադոյանը՝ հայագետ, թարգմանիչ:

-1961 թ. հուլիսի 1-ին ծնվել է Դիանան՝ Ուելսի արքայադուստր, 1981-1996 թթ. արքայազն Չարլզի կինը։ 1996 թ. ամուսնալուծությունից հետո նա այլեւս չէր կրում «Ձերդ թագավորական մեծություն» եւ «Ուելսի արքայադուստր» կոչումները։

-1966 թ. հուլիսի 1-ին Ֆրանսիան դուրս է գալիս ՆԱՏՕ-ից:

 

Հետաքրքրական է

Վարդ՝ մարդու կողմից աճեցվող, «Մասրենի» (լատ.՝ Rցsa) կոչվող վարդազգիների դասին պատկանող ներկայացուցիչների տեսակների եւ տարատեսակների հավաքական անվանում։ Վարդերի տարատեսակների մեծ մասը ստացվել է երկարատեւ սելեկցիայի արդյունքում, բազմաթիվ կրկնակի խաչասերումների եւ ընտրանքի իրականացման ճանապարհով։ Որոշ տարատեսակներ վայրի վարդազգիների տեսակների ձեւ են: Դրանց կարող եք հանդիպել տարբեր հարթավայրային գոտիներում։

Առաջին անգամ վարդեր սկսել են աճեցնել Հին Հռոմում, չնայած, այն ժամանակների այգիների հիմնական նպատակը օգտակար բույսերի աճեցումն էր, սակայն հին հռոմեական գրողների ստեղծագործություններում հանդիպում են վարդերի մոտ 10 տարատեսակների նկարագրություններ։ Հերոդոտոսը արդեն Ք. ա. 5-րդ դարում իր «Պատմության» մեջ նկարագրում է Մակեդոնիայում գտնվող Միդոս արքայի այգիները եւ հիշատակում է այնտեղի բամբակյա վարդը։ Թեոփրաստեսը Ք. ա. 300 թ. նկարագրում է Հունաստանի այգիները եւ 15, 20 եւ նույնիսկ 100 թերթիկներ ունեցող վարդերի։

Պոմպեյի հրաշալի խճանկարի վրա, որը Նեապոլի թանգարանում է, կարելի է տեսնել նաեւ դամասկոսյան վարդեր (Rosaճdamascena), որոնց հայրենիքը, անկասկած, արեւելքն է, որտեղից էլ նրանք հայտնվել են Հարավային Իտալիայի այգիներում։ Հռոմեական կայսրության անկման հետ մեկտեղ այգեգործությունը տարածվեց վանքերում։ Հենց վանական այգիներն էլ Ալպերից այն կողմ գտնվող այգիների համար նախատիպ ծառայեցին։ Կառլոս Մեծը Capitulare de villis կալվածատան կառավարման իր հրահանգում թվարկել է բույսեր, որոնք անհրաժեշտ է աճեցնել, եւ որոնց մեջ կային վարդեր։

Ա. Հ.








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]