Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ճապոնիան եւ ԱՄՆ-ն անցկացրել են համատեղ զորավարժություններ մարտական ինքնաթիռների մասնակցությամբ

Ճապոնիան եւ ԱՄՆ-ն անցկացրել են համատեղ զորավարժություններ մարտական ինքնաթիռների մասնակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի օդային Ինքնպաշտպանության ուժերի զինծառայողներն ԱՄՆ-ի զինվորականների հետ հունիսի 29-ին Ճապոնական եւ Արեւելաչինական ծովերի օդային տարածությունում անցկացրել են համատեղ զորավարժություններ մարտական ինքնաթիռների մասնակցությամբ:

Ինչպես ասված Է օդային Ինքնապաշտպանության ուժերի կայքում հրապարակված զեկույցում, Ճապոնիայից զինավարժանքներում գործի են դրվել ութ F-15 կործանիչներ եւ չոս F-2 կործանիչներ, ԱՄՆ-ից՝ երկու B-1 ռազմավարական ռմբակոծիչներ:

Զորավարժությունների նպատակն Էր «ճապոնա-ամերիկյան դաշինքի ներուժի հզորացումը», նշված Է տեքստում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Kyodo գործակալության կարծիքով՝ Ճապոնիան եւ ԱՄՆ-ը վարժանքների միջոցով նաեւ «ձգտել են զսպող ազանշան ուղարկել Ռուսաստանին եւ Չինաստանին», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]