1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԱՄՆ-ի նախկին պետքարտուղարն ուկրաինական ճգնաժամի կարգավորման երեք հնարավոր տարբերակ Է նշել

ԱՄՆ-ի նախկին պետքարտուղարն ուկրաինական ճգնաժամի կարգավորման երեք հնարավոր տարբերակ Է նշել

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ներկայում գոյություն ունի Ուկրաինայի շուրջ իրադրության կարգավորման երեք տարբերակ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ԱՄՆ-ի պաշտոնաթող պետքարտուղար եւ ազգային անվտանգության հարցերով նախագահի նախկին խորհրդական Հենրի Քիսինջերը:

The Spectator բրիտանական հրատարակությանը տված հարցազրույցում Քիսինջերը նշել Է իրադարձությունների զարգացման առաջին հնարավոր տարբերակը. Ռուսաստանը «նվաճում Է Ուկրաինայի տարածքի 20 տոկոսը», ներառյալ Դոնբասի մեծ մասը, ինչպես նաեւ «Սեւ ծովի ափի երկայնքով ձգվող գոտին»: Նրա կարծիքով, Մոսկվայի համար «դա կլինի հաղթանակ», իսկ ՆԱՏՕ-ի դերն «այնքան Էլ վճռական չի լինի, ինչպես համարվում Էր ավելի վաղ»: Երկրորդ տարբերակը. «փորձ կձեռնարկվի Ռուսաստանին դուրս մղել այն տարածքից, որը նա ձեռք Էր բերել մինչեւ ներկա իրադարձությունները, ներառյալ Ղրիմը», եւ այդ ժամանակ Արեւմուտքի համար «հարց կծառանա հենց Ռուսաստանի հետ պատերազմի մասին»: Որպես երրորդ հնարավոր սցենար Քիսինջերը նշել Է ճակատի գծի վերադարձ մինչեւ այն դիրքը, որը եղել Էր նախքան Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունն սկսվելը: Այս դեպքում Ուկրաինան «կվերազինվի եւ կկապվի ՆԱՏՕ-ի հետ, եթե նրա մաս դառնա»:

Նրա խոսքով՝ «դա զգալի ձեռքբերում կլինի դաշնակիցների համար»: Քիսինջերը պարզաբանել Է, որ նման ելքի դեպքում «ՆԱՏՕ-ն կուժեղանա Ֆինլանդիայի եւ Շվեդիայի միանալու հաշվին, ինչը հնարավորություն կստեղծի բալթյան երկրների պաշտպանության համար, իսկ Ուկրաինան «իր տրամադրության տակ կունենա Եվրոպայի խոշորագույն սովորական ցամաքային զորքերը, որոնք կապված են ՆԱՏՕ-ի հետ», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]