Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Օգոստոս 2022

Ավստրալիան պատժամիջոցներ Է սահմանել ՌԴ-ի եւս 16 քաղաքացիների նկատմամբ

Ավստրալիան պատժամիջոցներ Է սահմանել ՌԴ-ի եւս 16 քաղաքացիների նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի եւս 16 քաղաքացի Է հայտնվել Ավստրալիայի պատժամիջոցների ցուցակում, որը կապված Է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրության հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Ավստրալիայի դաշնային ռեգիստրի տվյալները:

Փաստաթղթի համաձայն, սահմանափակումները մտցվել են օլիմպիական չեմպիոն, «Ազգային մեդիա խումբ» հոլդինգի տնօրենների խորհրդի նախագահ Ալինա Կաբաեւի, մանուկների իրավունքների պաշտպան Մարիա Լվովա-Բելովայի, գյուղատնտեսության նախարար Դմիտրի Պատրուշեւի, շինարարության նախարար Իրեկ Ֆեյզուլինի եւ տրանսպորտի նախարար Վիտալի Սավելեւի նկատմամբ:

Բացի այդ, պատժամիջոցների տակ են հայտնվել «Պեչեգա» միջազգային ծովային նավահանգիստ» ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի ղեկավար Իգոր Պուտինը, «Սոգազ» ապահովագրական ընկերության վարչության փոխնախագահ Միխայիլ Պուտինը եւ «MPT ընկերությունների խումբ» ՍՊԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Ռոման Պուտինը, որոնց Ավստրալիայի իշխանությունները համարում են ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի ազգականները: Պատժամիջոցների տակ են հայտնվել նաեւ «Գազֆոնդ» ոչ պետական կենսաթոշակային հիմնադրամի նախագահ Յուրի Շամալովը, «Վիտալ Դեւոլոպմենտ Կորպորեյշն» ԲԸ-ի գործադիր տնօրեն Ալեքսանդր Պլեխովը, «Սոգազ»-ի տնօրենների խորհրդի անդամ Միխայիլ Կլիշինը, «Ռոսգեոլոգիա» բաժնետիրական ընկերության վարչության նախագահ Սերգեյ Գորկովը եւ ուրիշներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]