1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

 Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին՝ Աֆղանստանին վերադարձնել նրա ակտիվները

 Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին՝ Աֆղանստանին վերադարձնել նրա ակտիվները

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը հայտարարել Է, որ Միացյալ Նահանգները պետք Է որքան կարելի Է արագ Աֆղանստանին վերադարձնի նրա ազգային ակտիվները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Սինհուա» չինական լրատվական գործակալությունը:

Չժաո Լիցզյանի խոսքով՝ ԱՄՆ-ը պատասխանատվություն Է կրում Աֆղանստանում երկար տարիներ տեւող պատերազմների ու հակամարտությունների, մարդկանց աղքատության, սովի ու տառապանքների համար: Նա նշել Է, որ ԱՄՆ-ի ներխուժման 20 տարվա ընթացքում Աֆղանստանում սպանվել Է ավելի քան 30 հազար խաղաղ բնակիչ, իսկ 11 միլիոնը դարձել են փախստականներ:

Այդ նույն ժամանակաշրջանում Միացյալ Նահանգների թողտվությամբ, աջակցությամբ եւ մասնակցությամբ Աֆղանստանում արտադրվել են թմրանյութեր եւ դրանց առեւտուր Է կատարվել: Չժաո Լիցզյանի խոսքով՝ խաշխաշի աճեցումն ու ափիոնի արտադրությունն այժմ շատ անգամ գերազանցում Է այն մակարդակը, որը գոյություն Է ունեցել ԱՄՆ-ի ներխուժումից առաջ:

«Էլ ավելի շատ վրդովմունք Է առաջացնում այն, որ Միացյալ Նահանգները, չհարցնելով Աֆղանստանի ժողովրդին, սառեցրել Է նրա 7 միլիարդ դոլարը, որը մարդկանց կյանք Է փրկում, ինչը Էլ ավելի Է վատթարացրել նրանց վիճակը»,-ասել Է Չժաո Լիցզյանը:

«Տարերային եւ տեխնածին աղետների դեմ հանդիման Միացյալ Նահանգները պետք Է անհապաղ դադարեցնեն ճնշել աֆղան ժողովրդին եւ որքան կարելի Է արագ նրան վերադարձնել Աֆղանստանի ազգային ակտիվները»,-ասել Է Չինաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]