Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Հունիսին Իտալիայում գնաճը հասել է 36 տարվա ընթացքում առավելագույն մակարդակին

Հունիսին Իտալիայում գնաճը հասել է 36 տարվա ընթացքում առավելագույն մակարդակին

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունիսին Իտալիայում գնաճի մակարդակը բարձրացել Է տարեկան արտահայտությամբ մինչեւ 8 տոկոս, խոսքը վերաբերում Է ամենաբարձր ցուցանիշին 1986 թվականի հունվարից ի վեր: Հուլիսի 1-ին այս նախնական գնահատումները տարածել Է Իտալիայի վիճակագրության ինստիտուտը (ISTAT), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հունիսին գնաճը կրկին արագացել Է եւ հասել մի մակարդակի (+8,0 տոկոս), որը չի դիտվել Է 1986 թվականի հունվարից (երբ այն կազմել Է +8,2 տոկոս)»,- ասված Է փաստաթղթում: Ըստ որում մասնագետները նշում են, որ գնաճն ավելի ու ավելի շատ դիտվում Է ոչ միայն Էներգետիկայի բնագավառում, այլեւ մյուս «ապրանքային հատվածներում, ինչպես ապրանքների ոլորտում, այնպես Էլ ծառայությունների ոլորտում»:

Այսպես, սննդամթերքի գների աճի արագացումը հանգեցրել Է սպառողական զամբյուղի՝ 8,3 տոկոսով թանկացման (նույնպես ամենաբարձր ցուցանիշը 1986 թվականի հունվարից ի վեր):

Իտալիայի Կենտրոնական բանկը (Bankitalia) կանխատեսում Է 2022 թվականին գնաճի բարձրացում մինչեւ 6,2 տոկոս, իսկ ամռանը ռուսական Էներգակիրների մատակարարումների դադարեցման դեպքում՝ մինչեւ 8 տոկոս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]