Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ՌԴ-ի և Ուկրաինայի հետ հարաբերություններում կշարունակի վարել հավասարակշռված քաղաքականություն

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ՌԴ-ի և Ուկրաինայի հետ հարաբերություններում կշարունակի վարել հավասարակշռված քաղաքականություն

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մադրիդում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից վերադառնալիս լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Թուրքիան ՌԴ-ի և Ուկրաինայի հետ հարաբերությունների մասով կշարունակի հավասարակշռված քաղաքականություն վարել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

«Մենք կշարունակենք հավատարիմ մնալ հավասարակշռված քաղաքականությանը։ Թուրքիան այսօր որոշակի կապեր ունի Ռուսաստանի հետ։ Թուրքիայի կողմից սպառվող բնական գազի մինչև 40 տոկոսը ներկրվում է Ռուսաստանից։ Բացի այդ, իրականացվում է «Աքքույու» ԱԷԿ-ի նախագիծը, որի չորրորդ էներգաբլոկի հիմնումը նախատեսված է առաջիկա ամիսներին, հնարավոր է նաև հուլիսին»,- ասել է Էրդողանը։

Թուրքիայի ղեկավարը հույս է հայտնել, որ 2023-24 թվականներին ատոմակայանները շահագործման կհանձնվեն։

«Թուրքիան կշարունակի սերտ շփումները թե՛ Ռուսաստանի, թե՛ Ուկրաինայի հետ՝ հավասարակշռելով իր քայլերը։ Մենք դեմ ենք Անկարայի դիվանագիտական ջանքերի ճգնաժամին»,- ընդգծել է Էրդողանը:

Նա  միաժամանակ նշել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողությունների սկսվելով միջազգային հարաբերություններում նոր էջ է բացվել ինչպես տարածաշրջանում, այնպես էլ ամբողջ աշխարհում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]