Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Շուլցեի խոսքով՝ Գերմանիան մտադիր է աջակցել ՀՀ-ին գերմանական հնարավոր ներդրումների համար նախադրյալներ ստեղծելու գործում

Շուլցեի խոսքով՝ Գերմանիան մտադիր է աջակցել ՀՀ-ին գերմանական հնարավոր 
ներդրումների համար նախադրյալներ ստեղծելու գործում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարար Սվենյա Շուլցեն Հայաստանում հնարավոր է համարում գերմանական ներդրումները՝ մի շարք իրավական նախադրյալների ապահովման դեպքում, որոնց շատերի ուղղությամբ ՀՀ կառավարությունը այսօր լծված է. Գերմանիան մտադիր է և ուրախ կլինի աջակցել՝ ստեղծելու այդ նախադրյալները:

Շուլցեն նման տեսակետ հայտնեց Երևանում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ համատեղ ասուլիսում՝ անդրադառնալով «Արմենպրես»-ի հարցին, թե գերմանացի գործարարների համար Հայաստանում ներդրումային ի՞նչ հնարավորություններ է տեսնում, արդյոք Հայաստանը հարմար միջավայր է գերմանական ներդրումների համար:

Գերմանացի պաշտոնյան շատ կարևոր նախապայման համարեց բարձրակարգ մասնագետների առկայությունը: «Երկրորդը՝ այն իրավական նախադրյալները, որոնց այսօր լծված է ՀՀ կառավարությունը, պայքարը կոռուպցիայի դեմ, արդարադատության համակարգի բարեփոխումները, կայուն ժողովրդավարություն. սրանք այն երաշխիքներն են, որոնց պարագայում հնարավոր են գերմանական ներդրումներ: Գերմանական կողմը մտադիր է և ուրախ կլինի աջակցել ՀՀ կառավարությանը՝ ստեղծելու այս նախադրյալները»,-ասաց Շուլցեն:

Գերմանացի պաշտոնյան Հայաստանում է երկօրյա այցով: Այցի շրջանակում հուլիսի 1-ին նա հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]