Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Եվրահանձնաժողովն առաջարկել է Ուկրաինային 1 մլրդ եվրոյի չափով ֆինանսական օգնություն հատկացնել

Եվրահանձնաժողովն առաջարկել է Ուկրաինային 1 մլրդ եվրոյի չափով ֆինանսական օգնություն հատկացնել

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովն առաջարկել է Կիևին հատկացնել մակրոֆինանսական օգնության առաջին տրանշը՝ 1 միլիարդ եվրոյի չափով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է gazeta.ru կայքը՝ հղում անելով Եվրամիության գործադիր մարմնի մամուլի ծառայության հայտարարությանը։

Նշվում է, որ դա կլինի Ուկրաինային ԵՄ-ի մակրոֆինանսական աջակցության արտակարգ ծրագրի առաջին մասը՝ 9 մլրդ եվրո ընդհանուր գումարով։

«Այսօրվա առաջարկը ԵՄ-ի և միջազգային հանրության ջանքերի մի մասն է՝ օգնելու Ուկրաինային բավարարել իր հրատապ ֆինանսական կարիքները»,- ասվում է հայտարարության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]