Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ախուրյանում բացվեց 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր ու Զինվորի պուրակ

Ախուրյանում բացվեց 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված 
հուշահամալիր ու Զինվորի պուրակ

ԳՅՈՒՄՐԻ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Մայր Հայաստան» կոթողի տարածքում հուլիսի 3-ին բացվեց 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր ու Զինվորի պուրակ: Ձեռամբ Շիրակի թեմի հոգևորականների կատարվեց պուրակում տեղադրված խաչքարի օրհնության կարգ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ի հիշատակ անմահ զինվորների՝ պուրակ ստեղծելու նախաձեռնությունը ամերիկաբնակ, ծնունդով ախուրյանցի Դավիթ Սաֆարյանինն է՝ Սաֆարյան ընտանիքի կողմից: Պուրակի տարածքը՝ խաչքար ու հուշակոթող, ամբողջանում է երեխաների համար նախատեսված խաղահրապարակով:

44-օրյա պատերազմին միայն Ախուրյան բնակավայրը 7 զոհ է ունեցել, ողջ համայնքը՝ 29: «Ախուրյանում այսօր այս գեղեցիկ պուրակն է բացվում. այն աշխատանքը, որ կատարվել է, անհնար է չնկատել: Սա Դավիթ Սաֆարյանի առաջին բարեգործությունը չէ. Դավիթը, չնայած երկար տարիներ է, ինչ բնակվում է ԱՄՆ-ում՝ միշտ եղել է բանակի կողքին, ներդրումներ է ունեցել նաև 44-օրյա պատերազմի ժամանակ: 

Այգին նաև դաստիարակչական նշանակություն է ունենալու մեր երեխաների համար. մենք մեր զոհված հերոսների օրինակով պետք է մեծացնենք մեր մատաղ սերունդներին: Մեր հերոսները չեն մահացել՝ նրանք անմահացել են՝ տվել են իրենց կյանքը, որպեսզի մեր հողն ու ջուրը ու մեր խաղաղությունը պահենք»,- իր խոսքում նշեց Ախուրյան համայնքի ղեկավար Արծրուն Իգիթյանը՝ հավելելով, որ այսուհետ պուրակը լինելու է ուխտատեղի՝ սերունդների համար:

Խաչքարի բացման պատիվը տրվեց 44-օրյա պատերազմում զոհված ախուրյանցի հերոսների ծնողներին ու բարերարին:

«Ախուրյանում եմ ծնվել ու մեծացել, մինչև 15 տարեկանս այստեղ եմ ապրել, 44-օրյա պատերազմում զոհված բոլոր ախուրյանցի տղաներն ինձ հարազատ են: Պուրակ կառուցելու գաղափարն անմիջապես պատերազմից հետո է ծնվել՝ հինգ ամիս է պահանջվել ամբողջացնելու նախատեսված աշխատանքը»,- լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց Դավիթ Սաֆարյանը՝ տեղեկացնելով, որ ամեն տարի է Հայաստան գալիս, կապը հայրենի երկրի հետ պահում է, իսկ այսօր Զինվորի պուրակի բացմանը ներկա էին նաև նրա զավակները։ 

Արմենուհի Մխոյան   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]