Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի ներկայացուցիչները բանակցություններ կվարեն տնտեսական անվտանգության շուրջ

ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի ներկայացուցիչները բանակցություններ կվարեն տնտեսական անվտանգության շուրջ

 ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորեայի Հարնրապետության եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչներն այս շաբաթ Վաշինգտոնում կանցկացնեն առաջին հանդիպումը տնտեսական անվտանգության շուրջ երկխոսության շրջանակներում, հուլիսի 4-ին հաղորդել Է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Հարավայն Կորեայի նախագահի դիվանատունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

ԱՄՆ-ի ղեկավար Ջո Բայդենը եւ նրա հարավկորեացի պաշտոնակից Յուն Սոկ Յոլը նման երկխոսություն սկսելու շուրջ համաձայության են եկել մայիսին Սեուլում կայացած երկկողմ  գագաթնաժողովի արդյունքներով: Նախաձեռնությունը նաեւ կոչված Է ամրապնդելու համագործակցությունը Էներգետիկական անվտանգության ոլորտում:

Հարավային Կորեայի վարչակազմի տվյալներով՝ տնտեսական անվտանգության հարցերով նախագահի քարտուղար Վան Յուն Չժոնը հուլիսի 6-ին կմեկնի Վաշինգտոն, որտեղ հուլիսի 7-ին նրան կընդունի Սպիտակ տան Ազգային անվտագության խորհրդից պաշտոնակից Թարուն Չաբրան, որը տնօրինում Է տեխնոլոգիական ճյուղը: Սպասվում Է, որ կողմերը կքննարկեն ճգնաժամը մատակարարումների շղթաների բնագավառում, քաղաքականությունը կիսահաղորդիչների, միջուկային Էներգետիկայի ոլորտում եւ առաջավոր տեխնլոգիաների բնագավառում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]